|
| |||
|
|
ՔԱՐՎԱՃԱՌԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ http://vaykuneci.livejournal.com/44776.h ...Երեկ ,մի քանի ամիս առաջ առողջապահության նախարարհի հրամանագրով Քարվաճառի բնակչության դեմ նախկինում բժշկական և վարչական բնույթի հրապարակային հանցագործություններ կատարած և կրկին գլխավոր բժիշկ նշանակված Վանիկ Գրիգորյանն իր առանձնասենյակ է հրավիրում մեր շրջանի մանկաբույժ, դաշտային պայմաններում տասնյակ նորածին երեխաների կյանքը փրկած Ստեփան Սարգսյանին և տառացիորեն ասում հետևյալը. Անձնական փորձառությամբ ճանաչելով Վանիկի պատրաստակամությունն ամեն կարգի բժշկական հանցագործության դիմելու, Ստեփան Սարգսյանը ներկայացրել է ազատման դիմումը և այժմ հրաժարվում է հիվանդանոց մտնել՝ երեխաների կյանքը չվտանգելու համար: ՔԱՐՎԱՃԱՌԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ: Ստեփանը միակ բժիշկն էր, որ ուներ մասնագիտական մեծ փորձառություն, տարիներ շարունակ եղել է Չարենցավանի գլխավոր մանկաբույժ, վայելում էր մեր բնաչկության համակրանքն ու բարոյական իրավունք ուներ բժիշկ կոչվելու: ԼՂՀ առողջապահության նախարարի համանման հանցանքով երկու տարի առաջ Բերձորից վտարվել է ստոմատոլոգ Եղիշե Ավետիսյանը, որի մասին անանուն գրել էի իմ հիշատակած գրառման մեջ:
|
|||||||||||||