| |||
|
|
Համո Սահյան ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ Հայաստան ասելիս այտերս այրվում են Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են Չգիտեմ ինչու է այսպես Հայաստան ասելիս շրթունքս ճագում է Հայաստան ասելիս հասակս ծաղկում է Չգիտեմ ինչու է այսպես Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է Կլինեմ, կմնամ այսպես Լոր գյուղը`Համո Սահյանի ծննդավայրը: Գյուղի տեսարանը: Լոր գյուղի եկեղեցին 17-րդ դար Խաչքար: Կանգնեցված է գյուղի մուտքի մոտ: |
|||||||||||||