|
|
Իսկ ես շատ շնորհակալ եմ ծնողներիցս, որ, օտարալեզու կրթության հաղթարշավի այն տարիներին, ինձ հաշմանդամ չդարձրին: Սա պնդելու համար ես իմ օրինակներն ու վիճակագրությունն ունեմ: Ռուսական դպրոց ավարտածների «դարձը» իհարկե գնահատելի է և վստահ եմ, որ հոգու խորքից բխող պահանջ է: Սակայն ասեմ, որպես գաղտնիք, որ նրանց մեծ մասի հայրենասիրության մեջ մի տեսակ արհեստականություն կա: Կարծես դրանով ուզում են փոխհատուցել մի կարևոր բանի բացակայությունը: Հայերեն լեզվամտածողության և հայկական մշակույթի տեր անձանց հայրենասիրությունը ավելի աննկատ է, աչքի ընկնող որակ չէ, այլ էության սովորական, բնական մի բաղկացուցիչ:
(Читать комментарии) Добавить комментарий:
|
|