ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Կոալիցիոն իշխանություն կազմած խմբակցության ղեկավարները` Սերժ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Գագիկ Ծառուկյանը, Արմեն Ռուստամյանը եւ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանն այսօր երեկոյան չեն մասնակցել ՚Ժառանգությունՙ խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած կլոր սեղանին: Այս մասին ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
՚Ժառանգությունՙ խմբակցության ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց, որ կոալիցիայի ղեկավարները իրենց չներկայանալու պատճառը հայտնել են միջնորդավորված: Ըստ պատգամավորի` չներկայանալու պատճառը հանդիպման մասին ավելի վաղ չհայտնելն էր: Հրավերն արվել է երեկ:
՚Դա, սակայն, ցույց է տալիս, որ նրանց մոտ չկա երկրի վիճակի նկատմամբ այն խորը մտահոգությունը, որ մենք ունենքՙ,- ասաց Վարդան Խաչատրյանը: ՚Ժառանգությունըՙ դեռ չի պարզել, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել կլոր սեղանին:
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=60722
Այ Րաֆֆի ջան,այ սփյուրքահայ ջան,բեղերիդ մեռնեմ,բա դու կուրսի չէիր որ Եվրովիժն ա,որ կոալիցիոն տղերքը Սիրուշոին են բալետ անելու գնացել,իսկ Լևոնը ձախ ձեռով Սիրուշոին էր բոյկոտում,իսկ աջ ձեռով Իզրայլի համար ՍՄՍ-ներ ղրկում:)))