| |||
|
|
Ես և Լենին պապին-Ինքնակենսագրական/Մաս 1-ին Որ փոքր էի, այլանդակ աստիճանի Լենին պապիկի գաղափարներին նվիրված երեխա էի: Ճաշից հետո մնացորդներ չթողելն իմիջայլոց մինչև հիմա մոտս պահպանվում ա: Տատերիս ու պապերիս(старые комуняги/ц/Новодворская) աչքի լույսն էի, ինչ առանձնապես դուր չէր գալիս ծնողներիս, որոնց համար կուսակցական դառնալն իմ ու քրոջս ամենօրյա տուրուդմփոցից բեթար էր: Մեկ-մեկ պապան քեֆը լավ գալիս էր ու ընկերներով հայկական երգեր էին երգում, իսկ ես, թութակի պես կրկնելով, սպասում էի հարմար առիթի ներկայացնուլու նրանց դպրոցում: Ի տարբերություն Վովոչկայի 5 եմ ստացել ,ոչ մի այն երգեցողության դասից, նաև այլ առարկաններից: Բայց երգի դասին միշտ հավեսով մասնակցում էի, և իմ բարակ,տիգրանթորոսյանական ձայնով մշտապես հինգեր էի արձանագրում օրագրումս: Առաջին հինգս ստացել էի «Վարյագ"-ի հերոսական վախճանը երգելով,երկրորդը «Զեմլյանկա"-ն էր: Մնացածը արդեն չեմ հիշում: Հա, շատ շեղվեցի: Ահա եկավ այն օրը, երբ դասատուն, որոշեց սաչկավատ անի , ու նոր երգ սովորեցնելու տեղը անկացրեց “внеклассное пение”: Ես, 62-դպրոցի պարծանքներից մեկը, միանգամից ձեռքս բարձրեցի: -Երգի , Տիգրան ջան,-ասաց Սվետլանա Վարթանովնա և հորանջեց, սպասելով, որ կերգեմ Լենինի 12 սխրագործություններից որևէ մեկի մասին: “Ելի դաշնակ Դըրոոո, ջոկատ հավաքիիի”- դասարանով տարածվեց մեր տան վերջի քեֆի ժամանակ հնչած երգերից: Վարթանովնաս սփրթնեց: -Кто тебя научил ЭТОЙ песне!!!!-հիստերիկայի մեջ ընկնելով գոռում էր Սվետա տյոտյան: Քանի որ Լենինը չէր սիրում ստել, ես էլ, հետևլով նրան և մանկության կուռքիս Պավլիկ Մոռոզովին, ասեցի-“Պապան”: Դասատու-ուսմասվար-տնօրեն-մամա-պապա-դպրոց -“Միքիչ կամաց խոսացեք`երեխանները քնած են”-մայրիկիս այս նկատողությունը այդ օրվանից հետո, դարձել էր հորս ականջների համար ամենահաճելի նախադասությունը…. Շարունակելի է |
|||||||||||||