Войти в систему

Home
    - Создать дневник
    - Написать в дневник
       - Подробный режим

LJ.Rossia.org
    - Новости сайта
    - Общие настройки
    - Sitemap
    - Оплата
    - ljr-fif

Редактировать...
    - Настройки
    - Список друзей
    - Дневник
    - Картинки
    - Пароль
    - Вид дневника

Сообщества

Настроить S2

Помощь
    - Забыли пароль?
    - FAQ
    - Тех. поддержка



Пишет pigh ([info]pigh)
@ 2010-05-06 11:08:00


Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Աչքի փուշ,աչքի գերան:
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources


Հայալեզու կրթություն ստացած, ամենահաջողված օրինակը,դա մեր Արա Աբրահամյանն է` "Ռուսաստանի հայերի միության" նախագահը:
Հալալա էդ տղուն: Երկու բառ գիտի ռուսերեն
, բայց դե "նա սվօյ ստռախ ի րիսկ",գնաց-մնաց ու հիմա Ռսաստան օլիգարխ ֆռֆռում ա,մենք էլ հպարտությամբ նայում են.....

Բա մեկ էլ  Զոլայն Միկան, որն համարյա Հայաստանում չի լինում,կոսմոպոլիտիզմը ականջներից թափում ա,sorosakan u reconciliation resourses մեջ եփված մի տղա,մեկ էլ տեսար,սկսեց դոշ տալ հայերենի համար: Ահավոր խնդալու յա..

Փետրվարին երկու օրով Մոսկվա էի մեկնել: Սիրտս ցավում էր,որ տեսա մի մեծ խումբ`մշտական էին գնում: Մոտեցա,խոսեցի,գյուղացի էին`Լոռվա բարբառով խոսացող: Վայրեջքից, մի ժամ առաջ,օգնեցի բոլորին լրացնել իմիգրացիոն քարտերը: Ռուսերեն վաաբշե չգիտեին:

Իսկական հայրենասիրության համար կապ չունի հայկական դպրոց ա մարդ ավարտել ռուսական,կամ անգլիական: Հայաստանում թե Հայաստանից դուրս: Օտարամոլին ու ուրացողին ոչ լեզուն կպահի,ոչ էլ առաքելականի խաչը: Բացարձակապես:



Երեք նախագահներից ամենահայեցի կրթությունն ուներ ու ամենագեղեցիկ հայերենով Լևոնն էր խոսում:
Բա Վանոյի արձակները,ինչքան սքանչելի էին:
Բա մեծգույն Վարպետի,Հրանտ Մաթևոսյանի հայեցի  դաստիարակած երեխեքը ` "Չորրորդդի" Շողերն ու ադրբեջանցիների քամակից դուրս չելնող Դավիթը:
Բա ռուսերեն դպրոցները փակող Ռաֆայել Իշխանյանի հայեցի դաստիարակած տղեն`Չարենցին գյոթ հանած Վահանը:
Օֆֆֆֆ-օֆֆֆ
Թարմացված: Տենաս էս ջահելներից քանիսն են ռուսական/անգլիական կրթությամբ: Վախենամ 0


free counters



(Читать комментарии) - (Добавить комментарий)


[info]ex_pigh@lj
2010-05-06 03:49 (ссылка)
Աշխարհում ամբողջական բան չկա: Ամեն ինչ մասնավոր է...
Հայերեն իմանալը դա հայ լինելու պարտադիր պայմանն է,ես կավելացնեի Առաքելականի հետևորդ լինելը,բայց դեմքիս կթռնեն,դրա համար չեմ գրի:
Ես Աշոտյանի տեղը լինեի և գրաբարը և արևմտահայերենը որպես առարկաներ կմտցնեի:
Ես իմ երեխային հայկական դպրոց կտամ,բայց օտարալեզու դպրոց տվողին անարգանքի սյունին չեմ գամելու երբեք:

(Ответить) (Уровень выше) (Ветвь дискуссии)


(Анонимно)
2010-05-06 03:58 (ссылка)
Արդեն գրել եք և պետք չէ վախենալ որ Ձեր դեմքին կթռնեն։
Այո, եկեղեցին հայկական և մայրենին մաշտոցյան. սրանք են իմ ՀԱՅՐԵՆԻՔը, ես նրանցով եմ ՀԱՅ։ Ես քաղաքականացված անձ չեմ, բայց հենց մեր ինքնության այս երկու սյուներին կպնում են, ես իր ձագերին պաշտպանող էգ առյուծ եմ դառնում։

Եթե Ձեր դեմքին այս երկու բաների համար թռնեն, ես Ձեր կողքին եմ։-)

Հարգանքներս։

(Ответить) (Уровень выше) (Ветвь дискуссии)


[info]ex_pigh@lj
2010-05-06 04:04 (ссылка)
Շնորհակալություն:

(Ответить) (Уровень выше)


[info]noni_no@lj
2010-05-06 12:27 (ссылка)
կավելացնեի Առաքելականի հետևորդ լինելը

։) արխային ասա, ստեղ ենք։))))))))))))))

(Ответить) (Уровень выше)


(Читать комментарии) -