Войти в систему

Home
    - Создать дневник
    - Написать в дневник
       - Подробный режим

LJ.Rossia.org
    - Новости сайта
    - Общие настройки
    - Sitemap
    - Оплата
    - ljr-fif

Редактировать...
    - Настройки
    - Список друзей
    - Дневник
    - Картинки
    - Пароль
    - Вид дневника

Сообщества

Настроить S2

Помощь
    - Забыли пароль?
    - FAQ
    - Тех. поддержка



Пишет pigh ([info]pigh)
@ 2010-05-06 11:08:00


Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Աչքի փուշ,աչքի գերան:
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources


Հայալեզու կրթություն ստացած, ամենահաջողված օրինակը,դա մեր Արա Աբրահամյանն է` "Ռուսաստանի հայերի միության" նախագահը:
Հալալա էդ տղուն: Երկու բառ գիտի ռուսերեն
, բայց դե "նա սվօյ ստռախ ի րիսկ",գնաց-մնաց ու հիմա Ռսաստան օլիգարխ ֆռֆռում ա,մենք էլ հպարտությամբ նայում են.....

Բա մեկ էլ  Զոլայն Միկան, որն համարյա Հայաստանում չի լինում,կոսմոպոլիտիզմը ականջներից թափում ա,sorosakan u reconciliation resourses մեջ եփված մի տղա,մեկ էլ տեսար,սկսեց դոշ տալ հայերենի համար: Ահավոր խնդալու յա..

Փետրվարին երկու օրով Մոսկվա էի մեկնել: Սիրտս ցավում էր,որ տեսա մի մեծ խումբ`մշտական էին գնում: Մոտեցա,խոսեցի,գյուղացի էին`Լոռվա բարբառով խոսացող: Վայրեջքից, մի ժամ առաջ,օգնեցի բոլորին լրացնել իմիգրացիոն քարտերը: Ռուսերեն վաաբշե չգիտեին:

Իսկական հայրենասիրության համար կապ չունի հայկական դպրոց ա մարդ ավարտել ռուսական,կամ անգլիական: Հայաստանում թե Հայաստանից դուրս: Օտարամոլին ու ուրացողին ոչ լեզուն կպահի,ոչ էլ առաքելականի խաչը: Բացարձակապես:



Երեք նախագահներից ամենահայեցի կրթությունն ուներ ու ամենագեղեցիկ հայերենով Լևոնն էր խոսում:
Բա Վանոյի արձակները,ինչքան սքանչելի էին:
Բա մեծգույն Վարպետի,Հրանտ Մաթևոսյանի հայեցի  դաստիարակած երեխեքը ` "Չորրորդդի" Շողերն ու ադրբեջանցիների քամակից դուրս չելնող Դավիթը:
Բա ռուսերեն դպրոցները փակող Ռաֆայել Իշխանյանի հայեցի դաստիարակած տղեն`Չարենցին գյոթ հանած Վահանը:
Օֆֆֆֆ-օֆֆֆ
Թարմացված: Տենաս էս ջահելներից քանիսն են ռուսական/անգլիական կրթությամբ: Վախենամ 0


free counters



(Читать комментарии) - (Добавить комментарий)


[info]artakevn@lj
2010-05-06 06:10 (ссылка)
Մի քանի ընկերներ ունեմ, ռուսական կրթությամբ, մինչեւ հիմա համոզված են, որ հայկական կրթությունը դա երկրորդ «սորթի» կրթություն ա: Որ հայկական դպրոց ավարտածները հիմնականում անգրագետ են: Դե ի՞նչ պիտի սովորած լինեն հայկական դպրոցում: Հայերենը ինչն ա՝ որ հայկական դպրոցն ինչ լինի: Հլը նայի ո՞նց են ռուսերեն խոսում: Ոչ մի փաստարկ նրանց մոտ երբեք չի անցել: Ոչ մի օրինակ: Մի այն մի բան՝ «չէ, դե ռուսականն ուրիշ ա էլի եղել:» Չնայած էտ ասող ընկերներիցս մեկը Չեխովն ա ավարտել ու մինչեւ հիմա «очень спасибо»-ա ասում: Մյուս ռուսախոսը չեխովավարտ ռեժիսյոռը թատրոնը «тятр»-ա գրում, իսկ խոհարարին «повор»... «лечик»-օդաչուի մասին էլ չեմ ասում

Էս գրառումդ լրիվ իրանց տրամաբանության մեջ ա: Էտ գյուղացին, որ իրանց գյուղի ռուսական դպրոցն էլ գնար, մեկա իրա դեկլարացիան չէր կարողանալու լրացներ: Արա Աբրահամյանը, որ մեկ մեկ հայերեն ա խոսում, ճիշտն ա էտքան ակցենտ չունի, բանց մեկա չես հասկանում, թե էս մարդն ինչ էր ուզում ասեր: Հրանտ Մաթեւսյանը, ըստ իրա գրածների, ավելի շատ ժամանակ ա ծախսել սերունդ դաստիարակելու վրա, քան իր երեխաներին: Վտահ չեմ որ դա ճիշտ ա, բայց դա էդպես ա: Էնպես որ կոռոեկտ օրինակներ չեն:

Հայրենիք սիրելը ու չսիրելը ռուսական դպրոցի գնալու իհարկե հետ կապ չունի: Ի վերջո 6 տարեկան երեխեն չի ընտրում ինչ դպրոց գնա, որ հետո մեղադրես իրան դրա մեջ: Բայց ռուսական դպրոց բացելն ու հայ երեխային ռուսական դպրոց ուղարկելն ու ռուսամետ մեծացնելը արդեն հայրենասիրության հետ մեծ կապ ունի: Հիմա կասես, դու ռուսական ես գնացել ու հայրենասեր ես: Ես էլ կասեմ, որ հայկական եմ գնացել ու Մոսկվայում ռուսերեն սցենար եմ գրել: Ինչը էլի կապացուցի, որ նման փաստարկները կառոկտ չեն:

(Ответить) (Ветвь дискуссии)


[info]ex_pigh@lj
2010-05-06 12:23 (ссылка)
Արտակ ջան,ախր ամբողջ գրառման իմաստը նա է,որ Հայաստան լքողը ու կրթություն առանձնապես կապ չունեն: Համեմատական կապ չկա:
Գնացողը գնում է,մնացողը մնում: Ռուսախոս թե հայախոս:
Հազար տեղ ասեցի,հայը պարտադիր հայերեն պիտի իմանա`ՊԱՐՏԱԴԻՐ: Այստեղ թե սփյուրքում,եթե իհարկե ուզում է հայ մնա:

(Ответить) (Уровень выше)


(Читать комментарии) -