Войти в систему

Home
    - Создать дневник
    - Написать в дневник
       - Подробный режим

LJ.Rossia.org
    - Новости сайта
    - Общие настройки
    - Sitemap
    - Оплата
    - ljr-fif

Редактировать...
    - Настройки
    - Список друзей
    - Дневник
    - Картинки
    - Пароль
    - Вид дневника

Сообщества

Настроить S2

Помощь
    - Забыли пароль?
    - FAQ
    - Тех. поддержка



Пишет pigh ([info]pigh)
@ 2010-09-12 23:05:00


Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է
Օպերատիվ արձագանք ՊՆ-ից:

Հաղորդագրություն մամուլի համար

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, «youtube» ցանցում շրջանառվում էր մի տեսանյութ, որտեղ ճնշումների, ծեծի և ստորության են ենթարկվում ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ: Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել դեմքեր, հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություններ:

Սակայն, քանի որ շրջանառվող տեսանյութում պատկերվածները Հայկական բանակի համազգեստով են, այն մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու և հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ:


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն


free counters



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources


(Читать комментарии) - (Добавить комментарий)


[info]parze@lj
2010-09-12 16:20 (ссылка)
էէէէէէէէէէ...

Թեպետ լավ հաղորդագրություն է, լավ է ասված... ենթատեքստերն էլ են լավը... բայց պետք չէր մեկնաբանել.

Սադրիչների ուզածը հենց էտ էր...

http://parze.livejournal.com/79349.html

(Ответить) (Ветвь дискуссии)


[info]hovsmith@lj
2010-09-12 16:36 (ссылка)
հմ, սադրիչ են կոչվում հանցագործության կամ օրինախախտում արձանագրող մարդիկ? լավ էր... չգիտեի:

Անկեղծ ասած, մի տեսակ թքած ունեմ *եթե ինչ որ մեկին հետաքրքրում ա*, թե ով ա նկարել ու ինչի: Բայց մենակ են փաստը, որ մարդը հանցագործության մասին հաղորդում ա տվել հասարակությանը` դա չի կարող չուրախացնել ինձ, որպես Քաղաքացու:

Իսկ ՊՆ-ն ինչն ա դատապարտում? 'նման նյութերի պատրաստումը եւ կանխամտածված տարածումը'. բա ինչ անեն? տանեն զինդատախազություն, որ հետքերը սիրուն ձեւերով կորի?

(Ответить) (Уровень выше) (Ветвь дискуссии)


[info]parze@lj
2010-09-12 16:45 (ссылка)
Ոչ հարգելիս... մտածված տրամաբանական սխալ ես թույլ տալիս...

Ոչ թե ԻՐԱԿԱՆ ԵՂԱԾը տարածելն է սադրանք. այլ այս սցենարով ՍԱՐՔԵԼ տարածելը... տարբերությունը հասկացար՞՞՞

Թեչե լավ հեշտությամբ ուզում էիր թռնեիր այն հանգամանքի վրայով, որ սցենարով սարքած վիդեո է, ոչ թե իրական դեպք, որը բարի մարդիք տարածել են...

(Ответить) (Уровень выше)


[info]koreolan@lj
2010-09-12 16:48 (ссылка)
Չէ, պետք էր: Այ եթե գտնեն թե ովքեր են և եթե զինծառայողներ են, մեղավորին հրապարակայնորեն պատժեն, ավելի լավ:

(Ответить) (Уровень выше) (Ветвь дискуссии)


[info]parze@lj
2010-09-12 16:57 (ссылка)
Այ եթե գտնեն թե ովքեր են և եթե զինծառայողներ են, ... ովքեր ովքեր են՞

Նկարողները (եթե սարքած Չէ) թե՞ ՍԱՐՔՈՂՆԵՐԸ...

Ձեր ասածը նույնպես տանում է այն "վարկածին", որ այնուամենայնիվ ՀԵՆՑ այս դեպքը եղել է մեր բանակում, ոչ թե հատուկ վիդեո է սարքվել...

(Ответить) (Уровень выше) (Ветвь дискуссии)


[info]koreolan@lj
2010-09-12 17:02 (ссылка)
Անձամբ ես չեմ կարծում, թե սա կեղծիք է, իսկ այդ դեպքում մեղավորին. նա, որ ապտակում է այդ երկուսին, գտնելը ու պատժելը պիտի որ բարդություն չներկայացնի իրենից:

Եթե այնուամենայնիվ կեղծիք է, ապա պիտի նորից գտնել կեղծարարներին և համապատասխան պատասխանատվության ենթարկել: Ու այդ ամենը պիտի հրապարակային լինի:

(Ответить) (Уровень выше) (Ветвь дискуссии)


[info]parze@lj
2010-09-12 17:07 (ссылка)
ԷԼ բան չասեցի...

Լրիվ, չյոտկի, դիպուկ ասեցիր.


(Ответить) (Уровень выше)

(Комментарий удалён)
հետո այն,որ...
[info]arahet27@lj
2010-09-13 04:43 (ссылка)
1.այնքան ստեր են տարածել, որ նորմալ մարդն արդեն վախենում է ձշտին էլ հավատա:
2. առաջին հերթին պետք է ինփորմացիայի աղբյուրը ձշտել, որպեսզի ձշգրիտ պատկերն ի հայտ գա:
3. իսկ այն, որ մեր բանակում չպետք է թույլ տալ նմանատիպ անցանկալի, նույնիսկ հանցավոր երևույթներ` դա անհերքելի ձշմարտություն է:

(Ответить) (Уровень выше)


[info]koreolan@lj
2010-09-13 06:28 (ссылка)
Օհանյանի օրոք իրավիճակը բանակում անհամեմատ ավելի է լավացել, քան եղել է որևէ այլ նախարարի օրոք: Ինչ վերաբերում է կոչում իջեցնելուն. նախ դա էլ փոքր պատիժ չի, երկրորդ՝ միայն կոչում իջեցնելով չբավարարվեց. շատերը հեռացվեցին աշխատանքից և երրորդ՝ վերջին բոլոր աղմկահարույց դեպքերի առիթով քրեական գործեր են հարուցված:

Ամեն օր են լինում. ի՞նչ ես առաջարկում: Օհանյանը գնա հերթով զորամասերը ման գա, տեսնի որտեղ կապտած ոտքով զինվոր կա՞:

(Ответить) (Уровень выше)


[info]hovsmith@lj
2010-09-13 03:44 (ссылка)
դուք 1000-անգամ իրավացի եք: Ես նույնիսկ պահանջում եմ, որ հրապարակային պատիժը դառնա դաստիարակչական ինչ որ հաղորդման նյութ, եւ նաեւ չմոռանան պրայմ թայմ Հայլուրով ցույց տան:

(Ответить) (Уровень выше)


(Читать комментарии) -