Войти в систему

Home
    - Создать дневник
    - Написать в дневник
       - Подробный режим

LJ.Rossia.org
    - Новости сайта
    - Общие настройки
    - Sitemap
    - Оплата
    - ljr-fif

Редактировать...
    - Настройки
    - Список друзей
    - Дневник
    - Картинки
    - Пароль
    - Вид дневника

Сообщества

Настроить S2

Помощь
    - Забыли пароль?
    - FAQ
    - Тех. поддержка



Пишет pigh ([info]pigh)
@ 2010-09-12 23:05:00


Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է
Օպերատիվ արձագանք ՊՆ-ից:

Հաղորդագրություն մամուլի համար

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, «youtube» ցանցում շրջանառվում էր մի տեսանյութ, որտեղ ճնշումների, ծեծի և ստորության են ենթարկվում ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ: Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել դեմքեր, հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություններ:

Սակայն, քանի որ շրջանառվող տեսանյութում պատկերվածները Հայկական բանակի համազգեստով են, այն մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու և հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ:


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն


free counters



Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources


(Читать комментарии) - (Добавить комментарий)


[info]miayi@lj
2010-09-13 04:02 (ссылка)
«հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություններ» ,ես որ լսեցի ,ջուր էր ասում ու վազքով,հայերեն էր հաստատ,հայերն են նկարել,«հերոսներ»-ն էլ հայեր են:Կեղծիք է թե չէ,էտ հիմա ոչ մեկ չգիտի:Միայն կարծիքներ ու վերջ:Իսկ այն,որ նման բաներ կատարվում են բանակում,դա գաղտնիք չի:

(Ответить)


(Читать комментарии) -